ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Այս պահին սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, հնչող կրակոցները ոչ նշանառու և անհասցե են, կուտակումներ չկան։ Իմ և ՊՆ լրատվական ծառայության կողմից տրամադրված տեղեկության միջև որևէ հակասություն չկա։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։
«Զինված ուժերը իրենց լիազորությունների և պարտականությունների շրջանակներում կատարում են իրենց աշխատանքը, առաջնահերթ խնդիրը անվտանգությունն է։ Առաջնագծում հարաբերականորեն կայուն իրավիճակ է, և որևէ խնդիր ծագելու պարագայում կտանք տեղեկատվություն»,- ասաց փոխնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ