ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Կեսգիշերին Երևանի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, նա տուժող է ճանաչվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ՔԿ-ից։
ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Երևան քաղաքի Փավստոս Բյուզանդ և Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղի ունեցած կրակոցի դեպքի առթիվ ապրիլի 14-ին ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանության), 335-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի հրազենի) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:
«Մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց: Վերջինս ճանաչվել է տուժող»,- նշեց Ավդալյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին՝ ժամը 01։50-ի սահմաններում՝Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Մաշտոցի պողոտա 15 շենքի դիմաց կրակոցներ են հնչել, որի ժամանակ վնասվել է ոչ միայն «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, այլև կայանված «Jeep» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի վայրից մոտ 20-30 մետր հեռավորության վրա տարբեր հատվածներում հայտնաբերել են «Մակարով» ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ, 4 գնդակ, արնանման հետքեր:
00—ՅՄ