Բաքվից պատասխանել են հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

photo_2025-04-14_15-06-40

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարությանը տարածաշրջանում լարվածության վերաբերյալ։

Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարն իր մտահգությունն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածության առնչությամբ։

Հաջիզադեն X-ի իր էջում նշել է, թե իբր Ֆրանսիայի կողմից «Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը և նրա հակաադրբեջանական դիրքորոշումը, որը չի ծառայում խաղաղությանը, չեն համընկնում ԱԳ նախարարի՝ տարածաշրջանում լարվածության առաջացման վերաբերյալ արտահայտած մտահոգությունների հետ»։

«Այս երկակի մոտեցումը ցույց է տալիս Ֆրանսիայի կեղծավորությունը»,- ընդգծել է Հաջիզադեն։

--00—ՅՄ