ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանին անհետ կորած համարվող թուրք երիտասարդի դին։ Այս մասին հայտնում է թուրքական լրատվամիջոցը։
Նշվում է, որ նրա ընկերները, որոնք որոշ ժամանակ չեն կարողացել կապ հաստատել երիտասարդի հետ, դիմել են իրավապահներին։ Լայնածավալ որոնողական աշխատանքների արդյունքում գտել են երիտասարդի մարմինը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիա-Հայաստան սահմանին՝ Իգդիրում, ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս ընկերներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրը, անհետացել է:
--00—ՅՄ