ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Այսօր օկուպացված Քարվաճառում ադրբեջանական բանակի կին զինծառայող Շահվերդիևա Իլահա Ռասուլ Գիզին վթարի է ենթարկվել ու մահացել։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ վերջինս գտնվել է զինվորական արձակուրդում։
Այս պահին ընթանում է հետաքննություն։
--00—ՅՄ