«Դիվանագիտության ժամանակն է»․ մայիսին PKK-ն ինքնալուծարվելու է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

aa

Թուրքական «Türkiye gazetesi» թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) առաջիկայում ինքնալուծարվելու է:

Մասնավորապես ասվում է, որ նման որոշում կայացվելու է կուսակցության՝ մայիսին գումարվելիք ժողովում:

«Նախատեսվում է, որ ՔԲԿ-ն ինքնալուծարման համագումարը կանցկացնի մայիսի սկզբին և կազմակերպության զինաթափման գործընթացը կավարտի մինչև հունիսի վերջ»:

Հիշեցնենք, որ ՔԲԿ-ի հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանը փետրվարի 27-ին զինաթափման և ինքնալուծարման կոչով դիմել էր կուսակիցներին՝ նշելով, որ այժմ դիվանագիտության ժամանակն է: 

--00—ՍՊ