ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանն ապրիլի 16-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Պատգամավորները ԵԽ փորձագետներին են ներկայացրել մեր երկրում թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված օրենսդրական կարգավորումներն ու այդ ուղղությամբ նախատեսված անելիքները: Ռուստամ Բաքոյանն այս համատեքստում նշել է, որ «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» ՀՀ օրենքը ժամանակի ընթացքում մի քանի անգամ ենթարկվել է փոփոխությունների՝ ավելի արդյունավետ դարձնելով դրա կիրառումը:
Բացի այդ՝ Հայաստանը միացել է թրաֆիքինգի դեմ պայքարի հիմնական միջազգային կոնվենցիաներին, որոնց դրույթները տեղայնացնելու նպատակով իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, ընդունվել են համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվային ակտեր, այդ թվում՝ օրենքների կիրարկումն ապահովող որոշումներ եւ կանոնակարգեր:
--00—ՍՊ