ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պրեոբրաժենկա բնակավայրը: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:
«Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել է Պրեոբրաժենկա բնակավայրը», - ասված է հաղորդագրության մեջ:
Խմբավորման մարտիկները Ուլյանովկա, Ուսպենովկա, Կրասնոարմեյսկ, Նովոէկոնոմիչոե և Միրոլյուբովկա բնակավայրերի շրջաններում պարտության են մատնել Ուկրաինայի զինված ուժերի 7 բրիգադների:
--00--ԱՀ