ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
«Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել»,- անդրադառնալով «Հրապարակ» թերթի այսօրվա լուրին՝ հայտարարություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը:
«Մեղադրանք է առաջադրվել Գագիկ Խաչատրյանի որդուն» վերտառությամբ հոդված, որը չի համապատասխանում իրականությանը։
Պաշտոնապես հայտարարում ենք, որ Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք առաջադրված չէ։ Խնդրում ենք զերծ մնալ անձի բարի համբավը, անմեղության կանխավարկածը խախտելու դրսևորումներից», -ասված է հայտարարությունում։