ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորության արարողության ժամանակ լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին փորձել են հարցեր տալ, մինչդեռ նա շարունակել է պնդել, թե կգա ժամանակը, և բոլոր հարցերին կպատասխանի։
«Ես խնդրում եմ, ինձ հանգիստ թողեք։ Կգա ժամանակը, ինչ հարցի կուզեք, կպատասխանեմ»,-ասել է Սերժ Սարգսյանը։
Հունվարի 17–ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Ըստ փորձաքննական եզրակացությոան՝ Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք՝ 2016 թվականի փետրվարի 12-ին: