ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Վրաստանի Աջարիայի շրջանի հայերն Արցախին օգնելու նպատակով դրամահավաք են կազմակերպել, հավաքվել է արդեն 7,291 ԱՄՆ դոլար: Դրամահավաքի նախաձեռնողներից Իրինա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միասին մենք ուժ ենք» ու կոչ անում համախմբվել ու շարունակել դրամահավաքը: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:
Ցանկության դեպքում գումարը փոխանցվում է առձեռն կամ Իրինա Մարգարյանի հաշվեհամարին՝
GE52TB7299745061200004 TBC Irina Margaryan
Նշենք, որ Վրաստանի տարբեր անկյուններում հայերը դրամահավաքներ են իրականացնում Արցախին օժանդակելու համար:
--00--ԱԹ