ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Այս պահին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է խուզարկություն: Այդ մասին facebook-յան էջում գրել է Թովմասյանի փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը:
Խուզարկության ավարտից հետո Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ։