ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News
Նարեկ Մալյանի պաշտպանությունը ստանձնած Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նարեկ Մալյանի մոտ եմ Ոստիկանությունում։
Ժամը 13:30-ի սահմաններում բերման է ենթարկվել (դիմակավորված աշխատակիցների կողմից, ձեռնաշղթաներով, «ասֆալտին փռելու» եղանակով) ապօրինի զենք պահելու կասկածով։
Անձնական խուզարկությամբ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել։
Սպասում ենք հետագա ընթացակարգին»։
Ըստ ոստիկանության պարզբանման՝ Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել պօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով: