ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Թբիլիսիի քաղաքապետարանի սպորտի, կրթության և աուդիտի հանձնաժողովի համատեղ նիստի քննարկման ժամանակ ծեծի է ենթարկվել ընդդիմադիր «Ազգային շարժման» անդամ Լևան Խաբիշիշվիլին:
Ծեծկռտուքը սկսվել էր այն բանից հետո, երբ խորհրդի մեծամասնությունը տուժողին մեղադրել էր, թե վիրավորել է իրենց կուսակցությանը։ Վերջինիս անդամներից մեկը՝ Թարաշ Շուրղանիան, աթոռով հարվածել է Լևան Խաբիշիշվիլին՝ գլխի շրջանում լուրջ վնասվածք հասցնելով:
Միջադեպից հետո ծեծռտուք է սկսվել, նիստը դադարեցվել է: