ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահություն է հայտնել վարչապետի պաշտոնում Գիորգի Գախարիայի թեկնածությանը, նրա կառավարության կազմին ու կառավարական ծրագրին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, քվեարկությունը եթեր է հեռարձակվել վրացական հեռուստաընկերություններով:
Հոկտեմբերի 31-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանում 150 մանդատից ստացել է 90-ը: Կառավարության նոր կազմում ընդգրկվել են նախկին նախարարները, բացի արդարադատության նախարարից:
--00--ԱՀ