ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը․
«1996թ.-ի սեպտեմբերի 25-ին Հրայր Թովմասյանը ցուցարարների մեջ էր ու պայքարում էր կեղծված ընտրությունների դեմ, բայց պարզվում է՝ պիտի պատասխան տա այդ ընտրությունների կեղծման համար: Իսկ ոմանք, որ 1996թ.-ի այդ նույն օրերին ընտրակեղծարարների թիմից էին, հեղափոխությունից հետո պաշտոնի են», - գրել է Պեպանյանը։