ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասածին, որ ՍԴ նախագահի ընտրությունն ԱԺ-ում տեղի է ունեցել կեղծիքով՝ իրավապաշտպան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արսեն Բաբայանի գործով երբևէ կայացվելիք որևէ մեղադրական դատական ակտ այսօր դարձավ ապօրինի, քաղաքական հետապնդման դրսևորում, շանս չունի «կենդանի» մնալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Շնորհավորում եմ Արսեն Բաբայանին, ինչպես նաև այդ գործով մյուս (նաև ենթադրյալ) մեղադրյալներին»,- ասված է գրառման մեջ։