ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ասածին, թե ՍԴ նախագահի ընտրությունն ԱԺ-ում տեղի է ունեցել կեղծիքով։
«Խայտառակ կեղծիքներով օրենք ընդունող քաղաքական ուժի ղեկավարն արդեն երրորդ անգամ (ամեն անգամ ավելի կոպիտ) խախտում է Սահմանադրությամբ պաշտպանված իմ անմեղության կանխավարկածը:
Դուք սպասեք մինչեւ քրեական գործիս նյութերը հանրայնացնելու իրավունք ստանամ: Այդ ժամանակ բոլորը կտեսնեն, թե ով է խոսում կեղծիքից...»,- ասված է գրառման մեջ: