ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
«Պետական ապարատում շատ ավելի ծանրակշիռ դերակատարներ փորձել են որոշակի փոփոխություներ բերել և դեմ գնալ հեղափոխությանը։ Հեղաշրջումը չպետք է հասկանալ ուղիղ իմաստով, դրա համար օգտագործում ենք «հիբրիդային» բառը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։
«Հեղափոխությունից հետո տարբեր հայտնի ուժերի ճնշման տակ պետական համակարգոըմ նման փորձեր եղել են։ Այսօր արդեն նման բան չի կարող լինել, անգամ երազելն անիմաստ է»,- ասել է նա։
Դիտարկմանը, թե արդյո՞ք ուժայինների պաշտոնանկությունները որևէ կերպ կապված են եղել հիբրիդային հեղաշրջման փորձի հետ, պառգամավորն ասել է․
«Այո։ Գրեթե բառացի ասվել է այո, հատկապես երբ խոսքը Վանեցյանի մասին է»,- շեշտել է Ենգիբարյանը։
Շարունակությունը՝ տեսանյութում։