ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Ամերիկյան ինքնաթիռ է կործանվել Աֆղանստանի արեւելքում։ Այս մասին հաղորդում է AP-ը՝ հղում անելով «Թալիբան» շարժման ներկայացուցչին:
ԱՄՆ բանակի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել թալիբների հայտարարությունը, սակայն սոցցանցերում տարածված տեսանյութում երեւում է, որ ինքնաթիռը պատկանում է ԱՄՆ ՌՕՈւ-ին:
Աֆղանցի լրագրող Թարիք Գազնիվալը AP-ին հայտնել է, որ տեսել է այրվող ինքնաթիռը, ինչպես նաեւ՝ զոհվածների մարմինները: Սակայն գործակալության խոսքով՝ այդ տեղեկությունը չի հաջողվել ճշտել անկախ աղբյուրներից:
Թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հայտնել է, որ ԱՄՆ ՌՕՈւ ինքնաթիռը կործանվել է Գազնի նահանգում: Նրա խոսքով՝ կործանման վայրը գտնվում է ԱՄՆ ռազմաբազայից 10 կմ հեռավորության վրա:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության քարտուղար Բեթ Ռիորդանը եւս հրաժարվել է մեկնաբանել թալիբների տեղեկությունը: