ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումն ավարտել է երկրի նոր կառավարություն կազմելու շուրջ բանակցությունները: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը։
«Աֆղանստանում նոր կառավարություն կազմելու շուրջը բանակցություններն ավարտվեցին: Մոտ ժամանակներս կհայտարարվեն կոնսուլտացիաների արդյունքները»,- հայտնել է շարժման ներկայացուցիչը։
Օգոստոսի 29 -ին արմատականների մամուլի խոսնակ Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ թալիբները նախատեսում են երկու շաբաթվա ընթացքում ավարտել կառավարության ձևավորման գործընթացը: Միաժամանակ, թալիբներն արդեն լրացրել են երկրի բոլոր 34 նահանգների ոստիկանապետերի թափուր պաշտոնները:
Մինչ օրս արմատականները նշանակել են մի շարք նախարարների ժամանակավոր պաշտոնակատարների, ինչպես նաև գրեթե բոլոր նահանգապետերին և բազմաթիվ քաղաքապետների։
--00—ՄՀ