ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Տուրիստական այցով Թուրքիայում գտնվող Չինաստանի 10 քաղաքացիներ եւ Թուրքիայի երկու քաղաքացի հոսպիտալացվել են կորոնավիրուսի կասկածանքով, հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Կորոնավիրուսի առկայության կասկածանքով հոսպիտալացված չինացի զբոսաշրջիկները եղել են Կապադովկիայում։ DHA-ն իր հերթին հաղորդում է, որ հիվանդության ախտանշաններն ի հայտ են եկել մեկ զբոսաշրջիկի մոտ, իսկ մնացածները, որպես նրա հետ շփվածներ, կարանտինի տակ են գտնվում և հոսպիտալացվել են կանխարգելիչ նպատակներով։
Նշենք, որ Չինաստանում արդեն 106 մարդ է մահացել կորոնավիրուսից, իսկ վիրուսով հիվանդների թիվը 4515 է։