ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Ձերբակալվել է ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը:
Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Մալյանին բերման են ենթարկում դիմակավորված անձինք:
«Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձիք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին», - գրել է Հակոբյանը:
Ըստ 24News-ի տեղեկությունների, Մալյանին բերման են ենթարկել Ոստիկանության գլխավոր քրեական վարչություն։