ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
«Դեռ գեթ մեկ դեպք չի եղել, որ Նարեկ Մալյանը առաջին կանչի դեպքում չներկայանար իրավապահներին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
«Նշանակում է՝ այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր: Այս պահին Հայաստանում չեմ, վերադառնալուն պես կանդրադառնամ հարցին ավելի մանրամասն», - գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանները բերման են ենթարկել ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին։