ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
«Հենց նոր ոստիկան ներկայացած ադրբեջանցիները առևանգեցին Մալյանին»,-այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը և կից հրապարակել միջադեպի տեսանյութը:
Իրավապաշտպանը նաև տեսանյութի ժամանակ ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո երբ Նարեկ Մալյանը մերժել էր ոստիկանության աշխատակիցների՝ բաժին ներկայանալու հրավերը:
«Սա կոպտագույն խախտում է: Պետք է հասկանալ, թե ինչ գործի շրջանակում է կատարվում այս ամենը: Ոստիկանները դիմում են ուժի կիրառման»,-ասել է իրավապաշտպանը, ապա հավելել, որ գործողություններն ապօրինի են, քանի որ «հիմքերը չներկայացնելով՝ առևանգում են Նարեկ Մալյանին»:
--00—ԼՄ