ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News
Չինական Ուհան քաղաքում նոր կորոնավիրուսով վարակված երեք բժիշկ ապաքինվել են և դուրս գրվել հիվանդանոցից։ Նրանք դեռ բժիշկների հսկողության տակ են։
Տվյալների համաձայն՝ հիվանդներից կորոնավիրուսով վարակված 14 բժիշկ կա, որոնցից 11-ի կյանքին վտանգ չի սպառնում։
Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով 106 մարդ է զոհվել, վարակվածների թիվը հասնում է 4515-ի, 60 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից։