ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News
Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման մասով արդեն որոշում կա, շուտով այդ մասին հայտնի կլինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։
Թե խոսքն ի՞նչ որոշման մասին է , պատգամավորը չի մանրամասնել․
«Մեկ-երկու օրվա ընթացքում դրա մասին կխոսի խմբակցության ղեկավարը»:
Հարցին, թե ի՞նչ է տալու կարգավորումը, Պողոսյանն պատասխանել է․
«Խաղաղություն է բերելու ՀՀ քաղաքացիներին, մարդիկ իրենց աշխատանքն են անելու, չեն նյարդայնանալու, որ ՍԴ-ն բռնազավթած է»: