ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Հունվարի 1-ից 29-ը ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են 55 վարորդի, որոնք եղել են ոչ սթափ վիճակում և չեն ունեցել վարորդական վկայական: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Նրանց նկատմամբ կազմված նյութերն ուղարկվել են դատախազություն՝ քրեական պատասխանատվության հարցը լուծելու նպատակով։