ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
«Նման ծավալի և կարևորության օրենսդրական փաթեթները երբևիցե չի կարելի քննարկել արտահերթ նիստով։ Եթե անգամ որոշվի, ապա այդ նախագծերը պետք է շրջանառության մեջ լինեն մի քանի օր շարունակ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «ԼՀ» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։
Նկատենք խոսքը՝ փետրվարի 6-ին նախատեսվող ԱԺ արտահերթ նիստի մասին է, որի օրակարգում էր «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին», և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Ըստ պատգամավորի՝ քաղաքական մեծամասնությունը ցանկանում է ստեղծել խնդիրներ, որ կարողանա հերոսաբար պայքարել դրանց դեմ։
«Բուռն գործողության իմիտացիա է, թե զբաղվում են գործունեությամբ, պայքարում՝ ՍԴ-ում ինչ-որ իրավական համակարգի հաստատման համար, և չես հասկանում, թե այդ ամենն ինչ նպատակ ունի, եթե երկրում կան կարևոր շատ այլ հարցեր»,- նկատել է պատգամավորը։
Շարունակությունը՝ տեսանյութում։