ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
2018-ի քաղաքական փոփոխությունները լիարժեքորեն կորակվեին որպես հեղափոխություն, եթե արդեն այն ժամանակ դադարեցվեր նախկին իշխանության մշակած սահմանադրությունը։ Առանց իրավակարգի փոփոխության հեղափոխություն չի լինում։ 24TV-ի տաղավարում, քննարկման ժամանակ, նման կարծիք հայտնեց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանն իր խոսքում նշեց, որ իրենք բազմիցս են հորդորել իշխանություններին ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներում պահել օրենքի տառն ու ոգին․ իրենց դեպքում այդ կարծիքը ոչ միշտ էր ընդունվում, մինչդեռ արտերկյա քննադատությունը կարծես ավելի ընդունելի է։
Բանախոսները համաձայն էին, որ պետք է հստակեցնել ՍԴ ճգնաժամ ու լեգիտիմություն հասկացությունները և նրանց բացառապես իրավունքի դիրքերից պետք է մոտենալ։
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ձևավորմանը՝ Վարդան Այվազյանը թերահավատություն հայտնեց նրա գործունեության արդյունավետության մասով, իսկ Տարոն Սիմոնյանը նշեց, որ հանձնաժողովի կազմը ձևավորվել է գործադիրի կամընտրական սկզբուքնով, որը ռիսկային է։
Մանրամասները՝ տեսանյութում։