ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
«ՍԴ-ի շուրջ կոնֆլիկտը ստեղծել է վարչապետը, և սա բերելու է դատական համակարգի խորտակման»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման դիտարկում է արել «Քրիստոնեա-դեմոկրատական միության» նախագահ Խոսրով Հարությունյանը։
Հարությունյանի կարծիքով՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների անհանգստությանը պետք է ամենայն լրջությամբ վերաբերել։
Նկատենք, որ ԵԽԽՎ-ն խորն անհանգստություն էր հայտնել ՀՀ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև լարվածությոն կապակցությամբ։
Ըստ Հարությունյանի՝ ԵԽԽՎ-ի հայտարարությունը լուրջ չընդունելու դեպքում՝ մեր նկատմամբ սանկցիաներ կկիրառվեն։
Շարունակությունը՝ տեսանյութում։