ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Երկրում բարոյահոգեբանական վիճակը լարված է, հանրությունը՝ տրոհված, իսկ դրա թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, որը երկու տարի անընդմեջ քաղաքական անհանդուրժողականություն է դրսևորել այլակարծության նկատմամբ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ և ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։
Նրա համոզմամբ՝ զարգացումները տանում են այլ ուղղությամբ, նույնիսկ հեղափոխությունը պետք է փրկել մարտնչող հեղափոխականներից։
Խոսելով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու իր անձնական երաշխավորության մասին՝ Հարությունյանը նշել է, որ սեղանին դրված է Քոչարյանի հեղինակությունն ու արժանապատվությունը, իսկ դա նշանակում է, որ նա իրեն թույլ չի տա փախչել, նրան կզսպի իր կենսագրությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։