ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News
Նիկոլ Փաշինյանն իր քայլերով նպաստում է, որ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը կարողանա գրավել Սյունիքը, այսինքն՝ եթե թուրք-ադրբեջանական ալյանսը իր առջև խնդիր դնի ռազմական ճանապարհով Սյունիքին տիրանալու, բոլոր ռազմավարական կարողություններն ունի։ Իսկ որ Ադրբեջանը և Թուրքիան ձգտում են նվաճել Սյունիքը, ակնհայտ է։
Այս պայմաններում ենթադրությունները, թե ռազմավարական դիրքերը զիջելով, մենք կանխում ենք ռազմական գործողությունների հնարավոր էսկալացիան դեպի Սյունիք, թյուրըմբռնում է: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
Խոսելով հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված փաստաթղթից՝ Հարությունյանը նշել է, որ այդ ապաշրջափակումը հայկական կողմին ոչ միայն ձեռնտու չէ, այլև մի շարք լուրջ տնտեսական և անվտանգային ռիսկերի է բերելու:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ