Ծեծում, սպանում էին, վկաներ էին վերացնում, նրանց երազանքն ամենաթողության վերականգնումն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի համոզմամբ քաղաքացիներն իրենցից հատու ու կոշտ փոփոխություններ են ակնկալում: 24News-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ եթե իրենք՝ իշխանությունները, դատական իշխանությանը չեն միջամտում, դա չի նշանակում, թե կլանային այլ ուժեր չեն միջամտում:

Անդրադառնալով Հայաստանի Ֆուտոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի «կոշիկները սրբելու» ու «չվախեցող» լինելու մասին հայտարարությանը, Կոնջորյանը նշեց. «Հոխորտալից, մերկապարանոց բառակույտ էր, ծաղր էր՝ ուղղված ժողովրդին: Նրանք ծեծում, սպանում էին, վկաներ էին վերացվում, ու հիմա իրենց երազանքն այդ ամենաթողության վերականգնումն է: Մտածում են՝ երբ նորից կկարողանան արյան կարնավալ կազմակերպել»:

Մանրամասները՝ տեսանյութում։