ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը փետրվարի 6-ին Բաքվում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր գեներալ-գնդապետ Նաջմադին Սադիկովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության խնդիրները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Հաղորդվում է, որ Գերասիմովը և Սադիկովը բացի անվտանգության հարցերից, քննարկել են նաև «ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հարցեր»․
«Այդ թվում՝ պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունը Կասպից ծովում, հավաստել են, որ շահագրգռված են շփումների շարունակմամբ»,- հավելել են ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտում: