ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նոր պետ ունի։ Այդ պաշտոնին նշանակվել է Արամ Վանիկի Ավետիսյանը:
Երեկ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պատասխանատու Նաիրա Հարությունյանը հայտարարել էր, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ դադարեցնում է ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պատասխանատուի աշխատանքը: