ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Սևանում տղամարդու դի է հայտանբերվել անցյալ տարի աշնանը, որի վերաբերյալ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտարարությամբ հանդես եկել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։
«infoport.am կայքում հրապարակված լուրի առնչությամբ նախնական հայտնում եմ, որ 7 օր առաջ Սևանում դի չի հայտնաբերվել, քրեական գործ չկա հարուցված: Սևանում տղամարդու դի է հայտանբերվել անցյալ տարի աշնանը, որի վերաբերյալ Կոմիտեն ավելի վաղ հայտարարությամբ հանդես եկել է»,- գրել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ կայքը գրել էր, թե նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին կապկպված է եղել կպչուն ժապավենով։
Աղբյուրը հայտնել է, որ իր նախնական տվյալներով՝ դին ջրում մնացել է մոտ յոթ օր։ Նշված էր նաև, որ դին հայտնաբերել են մի քանի oր առաջ, բայց փաստի մասին, որևէ տեղեկատվություն չի եղել։ Ավելին, գործը Սևանի քննչական բաժնից սեղափոխվել է Երևան։