ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
ԿԳՄՍ-ն հերքել է մամուլում տարածված 20 տոկոսով դպրոցների ֆինանսավորումը նվազեցնելու մասին լուրը։
«Տեղեկացնում ենք, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը:
Դպրոցների ֆինանսավորումը չի նվազել, այլ, ընդհակառակը, ավելացել է ոչ միայն նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ կապված, այլև այն դպրոցներում, որտեղ ուսուցչի 1 դրույքի դիմաց վճարը ցածր է եղել 108.8 հազար դրամից, այն բարձրացել է և հավասարվել 108.8 հազար դրամի՝ պահպանելով դրանից բարձր փաստացի դրույքաչափը:
Այս պահին դպրոցների ֆինանսավորումն իրականացվում է ըստ սահմանված կարգի»։