ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին հրաժեշտի նամակ է գրել։
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ինչ-որ ժամանակ հայտնվել են իմ կյանքի այս գեղեցիկ ճանապարհին, այնքան հաճելի է ֆուտբոլ խաղալ աշխարհի տարբեր վայրերում, և ի սրտե դառնալ հայ։
Ես պարզապես հույս ունեմ, որ ինչ-որ կերպ երջանկություն եմ տվել բոլոր այն մարդկանց, ովքեր մարզադաշտից հետևել են ինձ։ Հատուկ շնորհակալություն իմ բոլոր ակումբներին և իհարկե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Ես միշտ կկարոտեմ ձեզ։ Նոր փուլ․․․»,- ինստագրամյան իր էջում գրել է Պիզելին։