ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Արամ Խաչատրյան համերգասրահից երկրպագուներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին երգիչ Արա Մարտիրոսյանին։ Երգիչի հոգեհանգիստը տեղի էր ունեցել երեկ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։
Հիշեցնենք՝ Արա Մարտիրոսյանի մահվան մասին հայտնի դարձավ դեկտեմբերի 15-ին: Նրա մոտ սրտի կանգ է գրանցվել: Երգիչը 46 տարեկան էր:
--00--ԼՀ