ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Առողջապահության ոլորտի ընդհանուր շրջանառությունը 2017-2019 թթ․ աճել է 25.5%-ով կամ 38.73 մլրդ դրամով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Կրկին ամփոփելով 2017-2019թթ ոլորտային տնտեսական ցուցանիշները, փաստում ենք, որ
Առողջապահության ոլորտի ընդհանուր շրջանառությունը տվյալ ժամանակահատվածում աճել է 25.5%-ով կամ 38.73 մլրդ դրամով:
Առողջապահության ոլորտի աշխատակիցների թիվը աճել է 3.4%-ով կամ 1377-ով:
Առողջապահության ոլորտի աշխատակիցների միջին աշխատավարձը աճել է 29.5%-ով կամ 46500 դրամով»,- գրել է առողջապահական գերատեսչության ղեկավարը։