ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Լուրեր են շրջանառվում, թե որոշ ՍԴ դատավորներ մտածում են հրաժարական ներկայացնելու և վաղաժամ կենսաթոշակից օգտվելու մասին: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
«Արևիկ Պետրոսյանի և Ալվինա Գյուլումյանի սկզբունքայինության եւ իրավաբանական արժանապատվության վրա վստահ եմ 101%-ով:
Հրայր Թովմասյանի վրա, կարծում եմ, կասկածել ուղղակի հնարավոր չէ, անհնար է:
Հիմա ուզում եմ տեսնել այն դատավորի/ների դեմքերը, որոնք կանանց սկզբունքայինության եւ կամքի ուժի ֆոնին, կցուցաբերեն թուլակամություն, կենթարկվեն իշխանությունների շանտաժներին ու կներկայացնեն հրաժարական:
Այստեղ խնդիրը ոչ միայն եւ ոչ այնքան մասնագիտական, որքան տղամարդկային արժանապատվության մեջ է:
Սպասենք մինչեւ փետրվարի 27-ը»,-գրել է Ղազինյանը: