ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Սահմանադրական դատարանի շենքի առաջ դատավոր Արևիկ Պետրոսյանը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ՍԴ դատավորի 2 թեկնածու է առաջադրվել, որից մեկին առաջադրել են, իսկ մյուսը ինքնառաջադրվել Է:
Արևիկ Պետրոսյանը չի ասել, թե ովքեր են թեկնածուները, իսկ հարցին՝ ճի՞շտ է, որ Երվանդ Խունդկարյանը ինքնառաջադրվել է, իսկ Արման Դիլանյանին առաջադրել են, նա պատասխանել է՝ մասամբ է ճիշտ:
ՍԴ նիստը շարունակվելու է կարճատև ընդմիջումից հետո, Արևիկ Պետրոսյանը չի բացառել, որ այսօր նաև քվեարկություն կլինի:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ