ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Տավուշի մարզում փետրվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 01։00-ին ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում դիեր կան։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Դավիթ Գ․-ի և 27-ամյա Էլմիրա Հ․-ի դիերը։
Դատաբժշկի կողմից դիակների արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ըստ նախնական տեղեկության՝ Դավիթ Գ․-ն և Էլմիրա Հ․-ն մահացել են շմոլ գազից։