ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 24-25 ընկած ժամանահատվածում կլինի Ադրբեջանում։
Իր կատարելիք պաշտոնակա այցի շրջանակներում Թուրքիայի նախագահը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Գրել է Ermenihaber-ը։
Նախատեսվում է, որ ղեկավարները մասնակցելու են թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հերթական նիստին։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։