ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Հայաստանի ազգային պատկերասրահը և «Искусство Наций» հիմնադրամը (Ազգերի արվեստ) ներկայացնում են «Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսը:
Կցուցադրվեն Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն՝ մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից:
Նշվում է, որ նախագիծը ներկայացվել է շուրջ 11 երկրներում: Հավաքածուն 4-րդն է մասնավոր հավաքածուների մեջ:
Ցուցահանդեսը կգործի մարտի 7-ից ապրիլի 26-ը:
Տոմսի արժեքը`
Մեծահասակներ` 3000 դրամ
Ուսանողներ, թոշակառուներ` 1000 դրամ
Դպրոցականեր` 600 դրամ
Մինչև 6 տարեկան երեխաների, պատերազմի մասնակիցների և սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց համար մուտքն անվճար: