ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Անվերապահորեն ընդունում եմ այն թեզը, որ ժամանակակից պահանջներին համապատասխան արդյունավետ աշխատանք իրականացնելու համար աշխատակիցը պետք է զինված լինի ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական, միջոցներով, սարքավորումներով և անհրաժեշտ գիտելիքներով:
ՀՀ Ազգային ժողովի հագեցվածությունը ժամանակակից համակարգիչներով պլանավորվել է ընթացիկ տարում հասցնել 61.27%-ի: Մեր տեսլականն է ունենալ հնարավորինս շատ թվային տեխնոլոգիաներով և սարքավորումներով համալրված ՀՀ Ազգային ժողով և աշխատակազմ»: