ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Աղասի Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե ՀՀ նախագահը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա է գնել։
Նա գրել է. «Հարգելի՛ գործընկերներ, Հանրապետության նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա ձեռք չի բերել և նման մեքենայի գնման հարց ներկա պահին աշխատակազմի օրկարագում չկա»:
--00—ԼՀ