ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը չի հերքում իր և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպման մասին։
«Եվ որպես ուսանող, և որպես ԱԺ նախագահ եմ հանդիպել Միրզոյանին», - լրագրողներին ասաց Թոխյանը՝ նկատելով, որ Միրզոյանն իր ուսանողն է եղել:
Թոխյանը նշեց,որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի գնալու հարցի մասին ասաց, որ նման հարց չի քննարկվել։ Այն հարցին, թե արդյոք պատրաստվում է օգտվել վաղ կենսաթոշակի իրավունքից, Թոխյանը պատասխանեց, որ իր կարծիքը կասի․, դրա համար դեռ ժամանակ կա։
Լրատվամիջոցի հարցին, թե արդյոք տեղյակ է ՍԴ այլ դատավորների ր Արարատ Միրզոյանի հանդիպման մասին, Թոխյանը պատասխանեց․
«Դուք տեղյա՞կ եք՝ ՍԴ դատավորները ո՞ւմ հետ, որտե՞ղ, ո՞նց են հանդիպում: Ես տեղյակ եմ՝ իմ կինն ում հետ, ոնց ա հանդիպում»:
Հիշեցնենք, որ ՍԴ դատավորները վաղ կենսաթոշակի օրենքից օգտվելու հնարավորություն ունեն մինչև փետրվարի 27-ը: