ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Բանակում գրանցվող դժբախտ պատահարների համար մեղավորները պատժվում են։ Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Դավթյանը հավելել է, որ ինքնասպանության դեպքերը կանխելու համար սպաները խրախուսվում են։
2019 թվականի հունիսից մինչ այժմ, ըստ Դավթյանի, կանխվել է ինքնասպանության ութ դեպք։
«Դրանք ավարտին չեն հասցվել, ժամանակին կանխվել են: Դեպքերը եղել են 2019-ի հունիսից մինչև այժմ: Սրանք դեպքեր են, որոնք ներկայացվել են ԱԺ հանձնաժողովին, որ ավելի ակնառու ցույց են տալիս այդ խնդիրները»,- ասել է նա։